հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սյունիքի մարզի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման համար ԵՄ-ն 116 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի

Սյունիքի մարզի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման համար ԵՄ-ն 116 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի

Սյունիքի մարզի բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացման համար Եվրոպական միությունից 116 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

Մարզպետը տեղեկացրեց, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը այդ մասին հայտնել է Սյունիքի մարզում տեղի ունեցած համաժողովի ժամանակ: Միջոցառմանը ներկա են եղել 10 դեսպաններ:

«Այդ օրը տիկին Վիկտորինը հրապարակեց արդեն նոր թիվ հաստատված, որովհետև «Թիմ Եվրոպային» միանում են եվրոպական նոր երկրներ, խոսքը վերաբերում է 116 միլիոն եվրոյին հաստատված, որն ամբողջությամբ ուղղվելու է Սյունիքի մարզի դիմադրողականության բարձրացմանը»,- ասաց նա և հավելեց, որ ծրագրերի մի մասը միջազգային կազմակերպությունների կողմից է իրականացվելու, մյուս մասը՝ պետական ընթացակարգերով:

«Առաջիկա 5 տարիների համար է 116 միլիոն եվրոն, որը, ըստ էության, դեռ պիտի մեծանա»,- ասաց նա:

  • Կիսվել: