երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սուրճ արտադրող «Ռոյալ Արմենիա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Սուրճ արտադրող «Ռոյալ Արմենիա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում որոշեց գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱ» ՀՁ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սուրճի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվում է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին։

Հաշվի առնելով, որ ցանկում ներկայացված ապրանքների զգալի մասի բնութագրերը փոփոխվել են, ինչպես նաև փոխվել է ապրանքներից մեկի ծածկագիր և ավելացել են նոր երկրներ՝  հետևաբար ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ցանկը շարադրել նոր խմբագրությամբ։ Ապրանքների ընդհանուր արժեքը և քանակը մնում են անփոփոխ։

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

  • Կիսվել: