շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Սուրմալու» առեւտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ. խախտումները մասնակի են շտկվել

«Սուրմալու» առեւտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ. խախտումները մասնակի են շտկվել

«Սուրմալու» առեւտրի կենտրոնը շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտնում են  Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամլո ծառայությունից։ 

Մարտի 23-24-ի ստուգումների արդյունքներով շտկված չեն եղել այն խախտումները, որոնք Տեսչական մարմինն արձանագրել էր:

Ուրբաթ օրվանից աշխատանքներ են նորից տարվում՝ շտկումների ուղղությամբ:  Արձանագրվել է 51 խախտում, որոնք մասնակի են շտկվել:

Նշենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական եւ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթ Հիշեցնենք, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14–ին տեղի էր ունեցել ողբերգական պայթյուն, որի 16 մարդ է զոհվել, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։ Հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են, չորրորդը՝ «Սուրմալու»-ի փոխտնօրենը՝ Վարդան Մանուկյանը, որն ազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առեւտրի կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Պահեստը շահագործող երեք անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու մեջ։

Կալանավորված է նաեւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան, սակայն այլ վարույթով։ Նա անցնում է երկու տարի առաջ առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած հրդեհի գործով։ Մադաթովան մեղադրվում է փաստաթուղթ կեղծելու եւ հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար։երի պահանջների բազմաթիվ խախտումներ։

  • Կիսվել: