հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սուբսիդավորվող վարկեր ունենք, մարդիկ կարող են վերանորոգել իրենց բնակարանը եւ տալ վարձով. շատ գրավիչ գործիք է. Քերոբյան

Սուբսիդավորվող վարկեր ունենք, մարդիկ կարող են վերանորոգել իրենց բնակարանը եւ տալ վարձով. շատ գրավիչ գործիք է. Քերոբյան

Երեւանում կա մոտ 266 հազար բնակարան, որից տարվա սկզբին չզբաղված էր մոտ 30 հազարը. Հիմ այդ թիվը իջել է 23 հազար, այսինքն, մոտ 7 հազար չբնակեցված բնակարան բնակեցվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այս պահին 23 հազար բնակարան ատարկ է եւ այդտեղ մենք անելիք ունենք եւ աշխատանքներ կատարում ենք, որպեսզի այդ բնակարաններից ավելի ու ավելի շատ մասը մտցնենք շրջանառության մեջ, որպեսզի մարդիկ կարողանան ավելի էժան գնով վարձել բնակարաններ: Կոչ եմ անում մարդկանց, որոնք ունեն չբնակեցված բնակարաններ, օգտվեն կառավարության հնարավորություններից: Մենք սուբսիդավորվող վարկեր ունենք, որով մարդիկ կարող են վերանորոգել իրենց բնակարանները եւ տալ վարձակալության: Սա շատ լավ ու գրավիչ գործիք է»,-ասաց նա:

Բացի այդ, ըստ նախարարի, հիմա նոր ծրագիր են ստեղծում, որը պետք է խրախուսի հյուրընկալության ոլորտի ընկերություններին նոր հյուրանոցներ ու հանրակացարաններ ստեղծել. «Այսօր բազմաթիվ թափուր աշխատատեղերը չլրացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ Երեւանում չկան մատչելի վարձով բնակարաններ, հանրակացարաններ: Դա թույլ կտա, որ մարզերից մարդիկ գան Երեւանում աշխատելու»,-ասաց Քերոբյանը:

  • Կիսվել: