չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստորգրահավաք է սկսվել «Որոտան-Արփա» ջրատար թունելի լիարժեք շահագործման հարցով

Ստորգրահավաք է սկսվել «Որոտան-Արփա» ջրատար թունելի լիարժեք շահագործման հարցով

Հանրային ոլորտի տասնյակ կազմակերպություններ՝ ընկերություններ, քաղաքական կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ, ստորագրահավաք են սկսել Հայաստանի Հանրապետության ռազմավարական գերկարեւորություն հանդիսացող «Որոտան-Արփա» ջրատար թունելի լիարժեք շահագործման շուրջ,  որի գերնպատակն է Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման եւ ջրի մակարդակի բարձրացման համար լրացուցիչ մինչեւ 165 մլն ջրաքանակ տեղափոխել, որը երբեւիցէ չի գործել:

Այս առնչությամբ, ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 5.1 հոդվածի համաձայն` «Որոտան-Արփա» հիդրոհանգույցի շահագործման շնորհիվ Սեւանա լիճ տարեկան լրացուցիչ պետք է տեղափոխվի մինչեւ 165 մլն խմ/վ ջուր, որը լճի ջրային հաշվեկշռ  մյուս փոփոխականների կայունության պահպանման դեպքում տարեկան կապահովի լճի մակարդակի 12.7 սմ-ով բարձրացում:

Սակայն 2004թ. պաշտոնական բացումից ի վեր  այդ հանգույցը չի գործել եւ ներկայումս էլ չի գործում: Ընդհանուր «Որոտան-Արփա-Սեւան» հիդրոհամակարգի վրա ծախսվել է ընդհանուր շուրջ 18,5 մլրդ ՀՀ դրամ՝ չհաշված նախագծման, կառուցման, գնահատման եւ այլ աշխատանքներ:

«Մենք՝ ներքոստորագրողներս, պահանջում ենք ՀՀ կառավարությունից, համաձայն գործող ՀՀ օրենսդրությանը եւ օրենքների, անհապաղ եւ ողջ ծավալով շահագործել «Որոտան-Արփա» ջրատար թունելը՝ ի շահ Սեւանա լճի էկոհամակարգի պահպանմանը, շահառուների խնդիրների լուծմանը եւ պետության զարգացմանը», - նշվում է պահանջագրի տեքստում»:

  • Կիսվել: