չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով զինված փորձել է Սևանում պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. դիրքերից իջած պայմանագրային զինծառայողը նռնակով զինված փորձել է Սևանում պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին

Ոստիկանները նշված փողոցի տներից մեկի բակում նկատել են, որ մի տղամարդ, որի ձեռքում եղել է նռնակ՝ օղակը հանած վիճակում, ընտանիքի անդամների հասցեին հնչեցնում է սպանության սպառնալիքներ։ 

Մարզի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները սկսում են բանակցություններ վարել այդ տղամարդու հետ, որպեսզի ինքնակամ հանձնվի, սակայն այդ տղամարդը չի ենթարկվում ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և ձեռքին եղած նռնակը նետում է նշված տանը կից տնամերձ հողամաս, ինչի հետևանքով նռնակը պայթում է և տան որոշ հատվածների պատճառվում է վնաս։ 

Արդեն տեղում ոստիկանները վնասազերծում են այդ տղամարդուն և տեղափոխում ոստիկանության Սևանի բաժին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հ. Խ-ն է, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Նա խոստովանել է, որ նռնակը ձեռք է բերել իր ծառայության դիքերից։  Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։  Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու նաև՝ ինչ տեսակի նռնակ է եղել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Համլետ Խ-ն նռնակը պայթեցրել է իր աներոջ տանը, որտեղ այդ պահին եղե են աներն ու ընտանիքի անդամները։  

  • Կիսվել: