երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում» իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում» իրականացվում են մաքրման և բարեկարգման աշխատանքներ

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում» իրականացվում են ամենօրյա մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ»-ն ընտանեկան հանգստի համար նախընտրելի վայր է տարվա բոլոր եղանակներին. 35 հա տարածքում մոտ 400 բուսատեսակ կա։

Տարվա մեջ միայն մի կարճ ժամանակաշրջան` մայիս-հունիս ամիսներին, Դենդրոպարկի սոճիների փոշոտման ընթացքում, սոճու անտառներում արտադրվում են ֆիտոնցիդ նյութեր։

  • Կիսվել: