ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Վահան Քերոբյանը հանդիպել է տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով։

Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այս նախագծով առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։

Նախարարը ներայացրել է տվյալ փոփոխության անհրաժեշտությունը՝ նշելով, որ մասնագետների կողմից ներկայացված առաջարկները նույնպես կդիտարկվեն։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը։

  • Կիսվել: