չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
«Սպայկա» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է շուրջ 35 մլրդ դրամի ներդրում

«Սպայկա» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է շուրջ 35 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՍՊԱՅԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ՍՊԱՅԿԱ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կաթնամթերքի արտադրության, իսկ բեռնատար քարշակները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։

Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2001թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 34․7 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 2002 աշխատատեղ 286 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 34․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 4․4 մլրդ դրամ։

  • Կիսվել: