ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Սպառողական զամբյուղի 50 տոկոսը թանկացել է. ԿԲ նախագահ

Սպառողական զամբյուղի 50 տոկոսը թանկացել է. ԿԲ նախագահ

Ռուսաստանի զարգացումների արդյունքում Հայաստանում նկատվում է ներքին պահանջարկի աճ, ինչը բերում է մասնավոր հատվածում աշխատավարձերի աճի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 14-ին, ԱԺ-ում գնաճի վերաբերյալ քննարկման ժամանակ նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Այս տարվա ընթացքում մասնավոր հատվածի աշխատավարձն աճել է մոտ 18 տոկոսով. «Դա առավելապես ծառայությունների ոլորտով է պայմանավորված, մասնավորապես, IT ընկերությունների  կողմից իրենց աշխատակիցների աշխտավարձներն են բարձրացել, նաեւ ունենք գործազրկության նվազում:

Հիմա հայաստանում նկտում ենք նաեւ այնպիսի ծառայությունների գների աճ, որոնք երբեք չեն աճել: Օրինակ, վարսավիրական ծառայությունները: Մեր սպառողական զամբյուղի մոտավորապես կեսը մեկ տոկոսից ավելի գնաճ է ունեցել, այսինքն սա համատարած է: Որովհետեւ մեր գնահատմամբ Հայաստանն այսօր գտնվում է բումի մեջ: Մեր արտադրական հզորությունները չեն հերքում բավարարելու  այն պահանջարկը, որն ունենք: Ու այստեղ ԿԲ-ն գործ ունի անելու: Եթե մարդիկ սկսեն չհավատալ, որ այս երկրում էլի հնարավոր է վերադառնալ ցածր գնաճային միջավայր, մենք պետք է գործողություններ անենք»,-ասաց նա:

ԿԲ նախագահը նշեց, որ այս պահին կա 10,3 տոկոս գնաճ. Նա կոչ արեց հանրության մեջ սերմանել, որ ԿԲ-ն անպայման գնաճը բերելու է 4 տոկոս թիրախին, ինչը չափազանց կարեւոր է:

  • Կիսվել: