հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ինչ պրոբլեմներ է եղել Arca համակարգում. Պարզաբանում է ԿԲ նախագահը

Ինչ պրոբլեմներ է եղել Arca համակարգում. Պարզաբանում է ԿԲ նախագահը

Arca համակարգում վերջին անգամ պրոբլեմ եղել է հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Պրոբլեմին միանգամից արձագանել են թե Arca-ն, թե մենք, թե բանկային համակարգի գործընկերները: Պրոբլեմները երկու աղբյուր ունեին` աղբյուրներից առաջինն ու հիմնականը արտածին էր, որովհետև արտաքինից եկող պրոբլեմ էր, որը ֆիքսելը կամ կանխատեսելը բարդ է», - ասաց նա:

Երկրորդը, ԿԲ նախագահի խոսքով, պայմանավորված էր թրաֆիկի կտրուկ ավելացմամբ ու հիմա քննարկվում է, թե ինչ համարժեք գործողություններ է պետք անել:

«Ուզում եմ հավաստիացնել, որ լուծումները համարժեք են լինելու ու մենք ունենալու ենք ենթակառուցվածք, որը վստահելի է ու հուսալի», - նշեց Գալստյանը:

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ ասաց, թե լիահույս են, որ առաջիկա մարտահրավերներին համապատասխան ողջ ռեֆորմները տեղի կունենան:

«Համոզված ենք թե բանկային ներուժի, թե Կենտրոնական բանկի պրոֆեսիոնալության մակարդակի վրա ու նաև պարզ է, որ, որպես կիսապատերազմական պետություն լինելով, արտաքին հարձակումների նմանատիպ ռիսկերը առկա են: Հուսանք` առաջիկայում այդ համակարգի լավարկմամբ` կունենանք ավելի պաշտպանված ենթակառուցվածք», - նշեց ԱԺ փոխնախագահը: 

  • Կիսվել: