ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սոթքում ամեն օր կրակոցներ են. կրակում են եւ չեն թողնում՝ 800 աշխատակից գնա աշխատանքի․ Թովմասյան

Սոթքում ամեն օր կրակոցներ են. կրակում են եւ չեն թողնում՝ 800 աշխատակից գնա աշխատանքի․ Թովմասյան

Սոթքում ամեն օր կրակոցներ են. կրակում են եւ չեն թողնում՝ 800 աշխատակից գնա աշխատանքի։ Այս մասին այսօր հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ 
 
Պատգամավորը տեղեկացրեց, որ հանքավայրը փակ է, եւ հարկադիր պարապուրդի են ուղարկել քաղաքացիներին․
«Վարդենիսում, սոցիալապես անապահով պայմաններում, 800 ընտանիքի այդ վիճակն ի՞նչ է նշանակում՝ այն, որ մարդիկ չեն կարողանալու ապրել մեր հայրենիքում։ Սրա համար որեւէ մեկը չպիտի՞ պատասխանատվություն կրի։
 
Նիկոլ Փաշինյանը դավաճանական հայտարարություններ է անում ՝ ասելով, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց առանձնացնելու Արցախի հարցի մասին որեւէ ձեւակերպում․ սա նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, որը մենք չենք կարող թույլ տալ, եւ այդ հայտարարությունն այն կարմիր գիծն էր, որ դրանից հետո այլեւս չպետք է Նիկոլ Փաշինյանն ամբիոնից փորձի ստեր ասել։ Ստի լիմիտը սպառվել է»․․․

  • Կիսվել: