երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2023 թ․ կնվազի Սոթքի հանքավայրի աշխատանքի դադարեցման պատճառով

ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2023 թ․ կնվազի Սոթքի հանքավայրի աշխատանքի դադարեցման պատճառով

Անցյալ տարի մենք տեղափոխել ենք 3,5 մլն տոննա բեռ։ Այս տարի Սոթքի հանքավայրում ծավալների նվազման պատճառով կունենանք մինչև 3 մլն տոննա, մոտ 2,5 մլն տոննա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Նա նշել է, որ Սոթքի հանքավայրին բաժին է ընկել բեռնափոխադրումների 48 տոկոսը։

Մայիսի 30-ին ԳՊՄ ԳՈԼԴ-ը հայտարարություն տարածեց, որում ասված էր, որ պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է։ Այդ մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։

«Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած՝ ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել են իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցները։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։

Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։
 
Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել՝ Ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Այդպիսով, Ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր):
 
Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, ԳՊՄ ԳՈԼԴ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել  դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»։

  • Կիսվել: