շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սկսվել են Հաղարծին գյուղի ջրագծերի փոխարինման աշխատանքները

Սկսվել են Հաղարծին գյուղի ջրագծերի փոխարինման աշխատանքները

Իմքայլական պատգամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօրվանից սկսվել են Հաղարծին գյուղի ջրագծերի փոխարինման աշխատանքները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երբ պատգամավոր, բարերար (ով չի ուզում իր անունը հրապրակել), համայնք, գյուղացի համագործակցության արդյունքում կարողանում ես լուծել մեծ խնդիր:

Հաղարծին գյուղի ջրագծերի մոտ 80% -ը գտնվում է ,մեղմ ասած, ծայրահեղ անմխիթար վիճակում: Դրանց փոխարինման աշխատանքներն այսօրվանից այլևս սկսված են:

Հիշեցնեմ, որ նույն տրամաբանությամբ, Հաղարծին գյուղում լուծել ենք նաև գյուղացիների իսկ խոսքով` Բրեժնևի ժամանակահատվածից խոստացված, բայց չլուծված, մոտ մեկ կիլոմետր երկարությաբ կոյուղաջրերի հեռացման համակարգի խնդիրը՛՛:

  • Կիսվել: