երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
614 ընկերություն 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել. Քերոբյանը խոսել է տնտեսության արդիականացման մասին

614 ընկերություն 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել. Քերոբյանը խոսել է տնտեսության արդիականացման մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ:

Նախարարությունից հայտնում են, որ նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, տնտեսական աճի կանխատեսումները,  անդրադարձել տնտեսության առաջահերթություններին, տնտեսության արտադրողականության աճին:

«Մենք այս տարի սկսեցինք տնտեսության արդիականացնման ծրագիրը, որի ներքո ընկերությունները կարող են սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, իսկ կառավարությունը կսուբսիդավորի կամ սուբսիդավորում է լիզինգի կամ վարկի տոկոսները: Նոյեմբերի վերջի դրությամբ` արդեն իսկ 614 ընկերություն 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել:

Տնտեսության արդիականացումը և տնտեսության ընդհանուր մրցունակության բարձրացումն ունի 3 գլխավոր ուղղություն`  սարքավորումների և հոսքագծերի արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում, ընկերություններում և գործընթացների արդիականացում»,-նշել է Վահան Քերոբյանը:

Նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

  • Կիսվել: