երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածն երկար ժամանակ անմխիթար է. Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ)

Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածն երկար ժամանակ անմխիթար է. Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ)

Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածն երկար ժամանակ անմխիթար է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սիսիան-Գորիս մայրուղուց` դեպի Տաթև գնացող հատվածն է, որն անցնում է Շինուհայր և Հալիձոր գյուղերով ու երկար ժամանակ է անմխիթար վիճակում է:

Անկախ այն հանգամանքից, որ ներկայումս ավարտական փուլում է Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհը, սակայն դա չի նշանակում միջպետական ճանապարհի այս կարևոր հատվածը պետք է լինի նման խայտառակ վիճակում:

Возможно, это изображение гора и дорога

Ռելիեֆի առումով այն բարդ հատված է և երբ դրան գումարվում է ճանապարհի քանդված լինելը` իրավիճակն առավել ծանր է դառնում:

Возможно, это изображение дорога и гора

Սյունիքի ճանապարհների նշանակությունը և´ տնտեսական, և´ ռազմական առումով անչափ կարևոր է, սակայն ունենք այն, ինչ ունենք»,- գրել է Աբրահամյանը:

Возможно, это изображение гора и дорога

  • Կիսվել: