երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սիլիկոնի, հագուստի եւ սննդի արտադրության 3 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 4,7 մլրդի ներդրում

Սիլիկոնի, հագուստի եւ սննդի արտադրության 3 ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 4,7 մլրդի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԵՎՐՈՖՈՒՐՆԻՏՈՒՐԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ԵՎՐՈՖՈՒՐՆԻՏՈՒՐԱ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել երեք տեսակի (ունիվերսալ, հայելու, հեղուկ մեխ) սիլիկոնի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2012թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 364 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 364 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 19․5 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատվեց «ԶԳՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «ԶԳՍՏ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել հագուստի արտադրության և մոդելավորման համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 3․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 8 նոր աշխատատեղ՝ մինչև 440 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է3․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 286 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ՍԱՆ ՖՈՒԴ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կետչուպների, ինչպես նաև խտացրած կաթի, սպրեդի, մայոնեզի և բուսայուղային խառնուրդների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ՝ մինչև 450 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 920 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 72․7 մլն դրամ:

  • Կիսվել: