ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Ավան  վարչական շրջանում և կասեցումներ Երևան քաղաքում և տարբեր մարզերում

ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Ավան վարչական շրջանում և կասեցումներ Երևան քաղաքում և տարբեր մարզերում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր` հունիսի 23-ին, ՇՎՏՄ-ի աշխատակիցները հերթական մշտադիտարկումն իրականացրել են Երևան քաղաքի Ավան  վարչական շրջանում:  

Հարկ է նշել, որ որևէ խախտումներ չեն արձանագրվել և որևէ խախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել:

Տեսչական մարմինը հունիսի 23-ին  իրականացրել է նաև կասեցման գործընթաց: Կասեցումներ են կատարվել Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններում և ՀՀ Արարատի, Արմավիրի և կոտայքի մարզերում: Տնտեսվարողների գործունեության կասեցման հիմնական պատճառ է հանդիսացել դիմակների և ձեռնոցների հատուկ փակ աղբամանի, ջերմաչափերի, ջերմաչափման գրանացամատյանի և դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների բացակայությունը:

 

  • Կիսվել: