հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շուտով նոր ծրագրեր են լինելու և նոր փոփոխություններ էլ են լինելու ծրագրերում. Քերոբյանը՝ գյուղացիական վարկերի համար պետական սուբսիդավորման մասին

Շուտով նոր ծրագրեր են լինելու և նոր փոփոխություններ էլ են լինելու ծրագրերում. Քերոբյանը՝ գյուղացիական վարկերի համար պետական սուբսիդավորման մասին

Կան ծրագրեր,որոնք դադարել են և մենք չենք տեսնում դրանց շարունակելու նպատակահարմարությունը: Այն ծրագերը, որոնք շարունակվում են կամ բերալավվել են, դրանց վերաբերյալ մեր պարտավորությունները ժամանակին կատարվել են: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գյուղացիական վարկերի համար պետական սուբսիդավորում չլինելու հարցին՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

«Ասեմ նաև, որ շուտով նոր ծրագրեր են լինելու և նոր փոփոխություններ էլ են լինելու ծրագրերում: Պետք է նշեմ, որ մեր գլխավոր ծրագրերը բարձր արդյունքներով են աշխատում, դա գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրն է, ինտենսիվ այգիների ծրագիրն է, արդեն որոշակի շարժ կա նաև հողային ռեֆորմի երկու ծրագրերի մասով, կարծում եմ՝ շուտով ավելի արագ կընթանան գործընթացները»։

Անդրադառնալով անասնապահական ոլորտին՝ նախարարն ասաց. «Խոշոր անասնապահական փորձնական ծրագրի շրջանակներում արդեն առաջին պայմանագիրը ստորագրել ենք և խոշոր անսնապահական ֆերմա է կառուցվում արդեն Տաշիր համայքում, Եվրասիական զարգացման բանկը նույնպես ֆինանսավորում է, ընդհանուր առմամբ, ծրագրի արժեքը մոտ 31 միլիոն դոլարի չափ է»:

Քերոբյանը խոսեց նաև կարտոֆիլի արտադրության մասին. «Կան շատ մեծ ներդրումներ և հետաքրքրություններ կարտոֆիլի արտադրության համար: Մենք պետք է գյուղատնտեսությանը սկսենք նայել որպես բիզնես, այսինքն,, բիզնեսմենը պետք է հաշվի իր ծախսերն ու եկամուտը և եթե դա ձեռք չի տալիս՝ չանի, եթե ձեռք է տալիս՝ անի: Փորձել այդ հարցին ոչ թե բիզնես, այլ սոցիալական պրոյեկտ նայել, երկարաժամկետ կտրվածքով հեռանկարային չի»:

  • Կիսվել: