կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարրաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը

Շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարրաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզալցակայաններում բենզինի գնի և Հայաստան ներմուծվող խմբաքականակների հետ կապված հարցերը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Բենզինի որակի հետ կապված միանգամից ասեմ, որ որևէ գործառույթ չենք իրականացնում, բայց տեսչական մարմնի մեր գործընկերների հետ հանդիպել ենք, և եթե լաբորատոր անալիզ իրականացնեն և տեսնեն, օրինակ, 92, 93 տեսակի բենզինը չի համապատասխանում իրականությանը, անբարեխիղճ մրցակցության դրույթները կսկսենք կիրառել»,- ասաց Գևորգյանը:

ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ շուտով բենզալցակայաններին կտրամադրվեն տարաներ, որպեսզի քաղաքացիները ստուգեն բենզինի քանակը, եթե ունեն կասկածներ:

Գևորգյանը հիշեցրեց, որ համաշխարհային շուկայում բենզինի գինը էականորեն բարձրացել է:

  • Կիսվել: