չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. ՆԳՆ

Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ. ՆԳՆ

Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները:

ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն։

  • Կիսվել: