հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կային որոշակի խնդիրներ, բայց հիմա Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են. Ղուլարյան

Կային որոշակի խնդիրներ, բայց հիմա Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են. Ղուլարյան

Շուռնուխի նոր թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են: Կառավարության նիստին այս մասին ասաց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպես է ընթանում Շուռնուխի նոր թաղամասի շինարարությունը:

Ղուլարյանը նշեց, որ շինարարությունն ընթացքի մեջ է, կային որոշակի խնդիրներ, բայց հիմա աշխատանքները վերսկսված են ամբողջ թափով:

«Շաբաթ օրն այնտեղ ենք եղել։ Աշխատանքներն ընթանում են և հույս ունենք, որ պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ամբողջությամբ կավարտենք»,-նշեց Ղուլարյանը:

  • Կիսվել: