հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը. Թունյանը թվեր է ներկայացրել (աղյուսակ)

Շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը. Թունյանը թվեր է ներկայացրել (աղյուսակ)

ԱԺ իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով գույքահարկի փոփոխություններին, իր ձեռքիս տակ եղած տվյալները համադրելով՝ փորձել է, իր խոսքով, որքան հնարավոր է մանրամասն բացվածք տալ։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՛՛Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը կամ 402 հազարը նոր գնահատմամբ ունենալու են մինչեւ 30 մլն դրամ կադաստրային արժեք եւ վճարելու են տարեկան մինչեւ 30 հազար դրամ գույքահարկ։

Այդ թվում, շուրջ 200 հազար բնակարանների տարեկան գույքահարկը չի գերազանցելու տարեկան 5 հազար դրամը։

Ընդ որում, գույքահարկերը վերը նշված չափով վճարվելու են 2026 թվականին, իսկ հաջորդ տարի վճարվելու է 4 անգամ ավելի քիչ եւ 6 տարվա ընթացքում սահուն հասնելու է ամբողջական չափին՛՛։

 

  • Կիսվել: