ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՇՄՆ-ի 2022 թվականի պետական բյուջեն կատարվել է 85.4 %-ով

ՇՄՆ-ի 2022 թվականի պետական բյուջեն կատարվել է 85.4 %-ով

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում քննարկվել են 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների և բյուջետային ծրագրերի կատարողականի թվային տվյալները։

Ինչպես յուրաքանչյուր տարի, 2022 թվականին ևս նախարարության աշխատանքները նպատակաուղղված են եղել ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթությունների, ինչպես նաև հնգամյա միջոցառումների ծրագրի՝ շրջակա միջավայրի պահպանության ոլորտի գծով քաղաքականության ապահովմանը:
2022 թվականի պետական բյուջեով նախատեսված էր 6,771,746.1 մլն դրամ, իսկ ճշտված պետական բյուջեով՝ 6 ծրագրի 35 միջոցառման համար՝ 8,528․8 մլն.դրամ, որն էլ հիմնականում պայմանավորված է ոլորտում իրականացվող մի շարք դրամաշնորհային ծրագրերի ՀՀ պետական բյուջեում ներառմամբ, ինչպես նաև այլ լրացուցիչ գումարների տրամադրմամբ։
2022 թվականի պետական բյուջեն կատարվել է 85.4 %-ով, իսկ առանց միջազգային դրամաշնորհային ծրագրի՝ 97.8 %-ով։
Միջոցներն ուղղված են եղել հետևյալ ծրագրերի իրականացմանը՝

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում և մոնիթորինգ,

Շրջակա միջավայրի ոլորտում պետական քաղաքականության մշակում ծրագրերի համակարգում և մոնիթորինգ,

Բնապահպանական ծրագրերի իրականացում համայնքներում,

Բնական պաշարների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում և պահպանում,

Անտառների կառավարում,

 

Բնագիտական նմուշների պահպանություն և ցուցադրություն։

  • Կիսվել: