շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շիրակում կասեցվել է տուֆի հանքի շահագործումը

Շիրակում կասեցվել է տուֆի հանքի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գործող տուֆի արդյունահանմամբ և վերամշակմամբ զբաղվող «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել են խախտումներ։

Ընկերությունը գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության՝ խախտելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները։

ԲԸՏՄ Շիրակի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ առանց ՍԹԱ թույլտվության ընդերքշահագործում և վերամշակում իրականացնելու համար, «Վարդան աղբյուր» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։

  • Կիսվել: