երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակին ու Գեղարքունիքին կտրամադրվի 105-ական տոննա սերմացու

Շիրակին ու Գեղարքունիքին կտրամադրվի 105-ական տոննա սերմացու

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մեկնարկել է հրատապ տեխնիկական համագործակցության ծրագիր՝ Հայաստանում խոցելի փոքր գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության և կենսապահովման պայմանների բարելավման նպատակով, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Ծրագրի ակնկալվող արդյունքը խոցելի գյուղացիական տնտեսությունների արտադրական կարողությունների և դիմակայունության բարելավումն է՝ աշնանացան ցորենի սերմերի տրամադրման և կարողությունների բարձրացման օգնությամբ։

Թիրախային մարզեր են ընտրվել Շիրակն ու Գեղարքունիքը։ Յուրաքանչյուր մարզի կտրամադրվի 105-ական տոննա սերմացու։ Նախատեսվում է սերմացու հատկացնել 350 ընտանիքի՝ յուրաքանչյուրին տրամադրելով մեկ հեկտարի սերմացու՝ 300 կգ։

  • Կիսվել: