հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շիրակի մարզպետն ու էկոնոմիկայի նախարարի տեղակալը քննարկել են պարարտանյութի շուկայում հնարավոր գնաճին վերաբերող հարցը

Շիրակի մարզպետն ու էկոնոմիկայի նախարարի տեղակալը քննարկել են պարարտանյութի շուկայում հնարավոր գնաճին վերաբերող հարցը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ:

Օրերս Շիրակի մարզպետարանում ֆերմերների հետ ունեցած հանդիպմանը մարզպետը խոստացել էր բարձրացրած հարցերը քննարկել կառավարության և գյուղոլորտի ներկայացուցիչների հետ:

Խնդիրը վերաբերում է պարարտանյութի շուկայում հնարավոր գնաճին ու ենթադրվող կարգավորումներին: Նախարարի տեղակալը վստահեցրել է` այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով: Մարզպետը Արման Խոջոյանին և նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Շիրակի մարզ ֆերմերների հետ հանդիպման՝ կարևորելով վերջիններիս մտահոգությունները:

Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև գարնանն ընդառաջ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու այդ համատեքստում նախատեսվող աշխատանքներին:

 

  • Կիսվել: