ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 198 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

Շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 198 միլիոն դրամի վնաս. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և տնդերքի տեսչական մարմինը 2022 թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ։

Ըստ այդմ՝ 2022 թ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների արդյունքում.

  • Հայտնաբերել է 179 իրավախախտում:
  • Կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում:
  • Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 13.000.000 ՀՀ դրամ:
  • Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 198.171.172 ՀՀ դրամ։
  • Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերված առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխման 77 դեպքով նշանակվել է 3.850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
  • Բացահայտվել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվության գործունեության 13 դեպք։ Բոլոր դեպքերով գործողությունները կասեցվել են։ Սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ձեռքբերելուց հետո 9-ի կասեցումը հանվել է։
  • Շինարարական 10 կազմակերպության նկատմամբ նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 20 դեպքով նշանակվել է 2.240.000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 3.080.303 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։            

  • Կիսվել: