երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Շատ հուզված եմ այստեղ լինել. Քարդաշյան

Շատ հուզված եմ այստեղ լինել. Քարդաշյան

«Շատ հուզված եմ այստեղ լինել»,- Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիներիհամաշխարհային համաժողովում՝ WCIT 20219-ում այսպես իր ելույթը սկսեց հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։

Նա իր ելույթում կիսվեց իր փորձով, թե ինչպես կարելի է տեխնոլոգիաներն օգտագործելով հասնել հաջողության, ձեռք բերել այդքան շատ հետևորդների բանակ, ինչպես նաև հաջողություն ունենալ բիզնեսում:

Նրա խոսքով՝  հաջողության հասավ միայն նրա համար, որ շատ կազմակերպված է. «Կարծում եմ՝ դա օգնեց»։

Քիմը նաև խոսեց իր կյանքից, մասնավորապես, ինչպես է կարողանում ապրել այդքան թափանցիկ՝ սեփական կյանքը բացելով ու առանց անձնական կյանքի։

«Սկզբում ես իրականում չգիտեի, թե ինչ է նշանակում «privacy»: Ինձ համար նորմալ էր, որ մարդիկ գիտեն իմ կյանքի ամեն դետալը, բայց երբ տարիքը անցնում է, մեծանում ես , ունենում ես երեխաներ, սկսում ես գնահատել «privacy»-ն, քանի որ առաջ է գալիս արդեն անվտանգության հարցը: Ես հասկացա, որ երբ շատ բան ես տարածում, դա կարող է վտանգավոր լինել։ Չնայած դրան՝ ես սիրում եմ չափավոր բաց լինել հասարակության համար, բայց ավելի շատ եմ մտածում, թե ինչով կարելի է կիսվել, իսկ ինչով՝ ոչ»,-ասաց Քիմ Քարդաշյանը։

Հարցին՝ ինչ միտք առաջացավ Հայաստան այցելելուց հետո, նա պատասխանում է. « Կարծում եմ, որ Հայաստան այցից հետո ես կստեղծեմ ինչ-որ մի բան՝ գեղեցկության հետ կապված։ Կարծում եմ, որ կարելի է ինչ-որ մի բան անել հայկական ծաղիկների հետ կապված, այսինքն՝ մի բան, որում ես կկարողանամ օգտագործել այդքան գեղեցիկ հայկական ծաղիկները»։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: