շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շարունակվելու են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը. Գնել Սանոսյանն ընդունել է Նաթիա Նացվլիշվիլիին

Շարունակվելու են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը. Գնել Սանոսյանն ընդունել է Նաթիա Նացվլիշվիլիին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։  
 
May be an image of 1 հոգի և sitting-ը
 
Նախարարը նախ՝ շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի դերը, իրականացրած և իրականացվելիք ծրագրերը Հայաստանում։
 
May be an image of 2 մարդ, people sitting, people standing և ներսումը
 
Նախարարն առանձնացրել է հատկապես Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ 34 բնակավայրում իրականացվող ծրագիրը, որը կարող է նպաստել նշված սահմանամերձ բնակավայրերի կենսամակարդակի բարձրացմանը՝ նվազեցնելով սոցիալ-տնտեսական խոցելիությունը, և խթանել ցածր եկամուտ ունեցող բնակչության ներգրավմանը եկամուտ ստեղծող և արտադրական գործունեության մեջ։
 
May be an image of 2 մարդ, people sitting, people standing, office և ներսումը
 
Նախարարը կարևորել է նաև էներգախնայողության ծրագիրը, որը, բացի բնապահպանական կարևոր բաղադրիչ ունենալուց, նաև մասնակցային ծրագիր է։ Պետությունը, համայնքը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այս ծրագրի շրջանակներում արդեն հաջողություններ ունեն։
 
May be an image of 4 մարդ և people sitting-ը
 
Սանոսյանը նաև կողմի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի մի քանի մարզերում նոր աղբավայրեր կառուցելու ծրագրի վրա։
 
Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը։ Նա նշել է, որ հպարտ է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կարողացել է աջակցել ՀՀ կառավարությանը համավարակի, ապա նաև պատերազմի ժամանակահատվածում։ Նացվլիշվիլին ընդգծել է, որ շարունակելու են աջակցել Հայաստանին։
 
Շարունակելու են սահմանամերձ համայնքների աջակցության ծրագրերը, զբոսաշրջության, էներգաարդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների և կանանց դերի բարձրացման ուղղությամբ ընթացքում գտնվող իրենց ծրագրերը։ Նացվլիշվիլին նշել է, որ կողմ են համայնքների խոշորացմանը և հույս ունեն, որ գործընթացը կնպաստի կանանց դերի բարձրացմանը և կարողությունների զարգացմանը։
 
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչը կարևորել է, որ իրենց ու Կառավարության տեսլականն ապագա ծրագրերրի վերաբերյալ համընկնում են:

  • Կիսվել: