Շանհայում անցկացվող Չինաստանի ներմուծման ցուցահանդեսին Հայաստանը կմասնակցի միասնական տաղավարով
Նոյեմբերի 5-10-ը ՉԺՀ Շանհայ քաղաքում կանցկացվի Չինաստանի 8-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել փոքր և միջին բիզնեսի գործունեության կայուն զարգացմանը։
Մինչ այժմ ցուցահանդեսին մասնակցել են 60 երկրների ավելի քան 800 ընկերություններ։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով: