երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերվում են ծախսերի ուռճացման և եկամուտների թերհայտարարագրմանը․ ՊԵԿ

Շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերվում են ծախսերի ուռճացման և եկամուտների թերհայտարարագրմանը․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, հարկային տարվա ավարտից հետո ուսումնասիրում ու վերլուծում է հարկ վճարողների ներկայացրած տարեկան շահութահարկի յուրաքանչյուր հաշվարկ և հայտարարագրված ցանկացած տվյալ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շահութահարկի հաշվարկների վերլուծություններում առավել շատ հանդիպող ռիսկերը վերաբերվում են ծախսերի ուռճացման և եկամուտների թերհայտարարագրման դեպքերին:

Ամենօրյա մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված ռիսկերի մասին ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչությունն անմիջապես ծանուցում է տնտեսվարողներին: Արդյունքում հարկ վճարողները ներկայացնում են հիմնավորումներ կամ ճշտված հաշվարկներ՝ զերծ մնալով ՀՀ օրենսդրությամբ սահմանված տուգանքներից և տույժերից կիրառումից:

2021թ.-ի համար ներկայացված շահութահարկի հաշվարկների մասով, բացառապես կամերալ արձանագրությունների արդյունքում, ծանուցվել է 2237 հարկ վճարող: Նրանցից շուրջ 500-ը՝ իրացման շրջանառություն հայտարարագրելու պայմաններում չի ներկայացրել շահութահարկի հաշվարկները, իսկ ներկայացված ճշտված հաշվարկների արդյունքում՝ շուրջ 800 դեպքով հայտարարագրվել է 6,1 մլրդ դրամ շահութահարկ, համախառն եկամուտն ավելացել է 11,9 մլրդ դրամով:

  • Կիսվել: