կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սևանից նախատեսվածից ավելի ջրառ չի լինի

Սևանից նախատեսվածից ավելի ջրառ չի լինի

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին այսօր կողմ քվեարկեց 73, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 37 պատգամավոր:

Այսպիսով՝ ընդունվեց Սևանից տարեկան սահմանված 170 մլն խմ-ից ավելի ջրառի հնարավորությունը բացառելու մասին օրենքի նախագիծը:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց. որ մտավախություն ունեն, թե նախագիծը զուտ ձևական բնույթ կկրի, ուստի երբ համոզվեն, որ այդպես չէ, կքննարկեն, կողմ քվեարկելու հարցը:

Նշենք, որ ԼՀԿ-ն ձեռնպահ մնաց:

  • Կիսվել: