Սեւանա լճում արդյունագործական որսի ժամկետ սահմանվեց մինչեւ հունիսի 1-ը. նախատեսվում է որսան 314 տոննա սիգ
Կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանեց 2025-ի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները:
Այս որոշմամբ սահմանվեցին նաեւ արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:
Ըստ այդմ նախատեսվում է 2025-ի ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս:
Արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։
Այս որոշման ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետականբյուջե մուտքերի ավելացում՝ շուրջ 20.4 մլն դրամի չափով՝ պայմանավորված ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված բնօգտագործման վճարի վճարմամբ: