ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 43 սմ բարձրության վրա, ինչը 17 սմ-ով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

2025 թվականի հունվարից մինչ ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 15 միլիոն 615 հազար խմ ջուր։

Գավառագետում ապրիլի 10-ին ջրի ելքը կազմել է 10,6, Արգիճի գետում՝ 9,93 խմ վայրկյան։ 

Ապրիլի առաջին 10 օրվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով։ 

 

  • Կիսվել: