հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորատուսցի ձկնորսները վիճաբանել են «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցների հետ

Նորատուսցի ձկնորսները վիճաբանել են «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցների հետ

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 5-ին, սիգ ձկնատեսակի արգելքի ժամանակահատվածով պայմանավորված՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների հետ Սևանա լճի վրա ՊՈԱԿ-ին պատկանող նավով ծառայություն են կատարել: Այդ ընթացքում նավին են մոտեցել ձկնորսներ՝ տասը մոտորանավակներով և խոչընդոտել են պարտականությունների կատարմանը, իսկ երկու ձկնորս, բարձրանալով նավի վրա, սկսել են վիճաբանել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է ձկնորսների ինքնությունը. յոթն էլ Նորատուս գյուղի բնակիչ էին:

Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 6-ին նրանք ներկայացել են ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Փաստաթղթերը ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: