չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Սերգեյ Կոպիրկինը՝ Սոթքի ուղղությամբ արձակված կրակոցների մասին

Ռուսաստանը հետաքրքրված է, որ Սոթքի հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով մայիսի 7-ին հանքավայրի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակած ինտենսիվ կրակոցներին:

«Կողմերը պետք է զերծ մնան քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակն ու ստեղծել էսկալացիայի վտանգ. մեր վերաբերմունքը բոլոր նմանատիպ դեպքերին որոշվում է այս մոտեցմամբ: Մենք հետաքրքրված ենք, որ հանքավայրը գործի բնականոն և առանց ընդհատումների: Դա Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է նաև սոցիալական տեսանկյունից», - ընդգծել է ՌԴ դեսպանը:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: