երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ՍԱՏՄ ստուգայցերի շրջանակում խախտումների նվազման դինամիկան պահպանվում է

ՍԱՏՄ ստուգայցերի շրջանակում խախտումների նվազման դինամիկան պահպանվում է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետևել ՀՀ պարետի որոշումների կատարմանը:

ՍԱՏՄ շաբաթօրյա կրկնայցերը, ստուգայցերն ու մշտադիտարկումները խախտումների հստակ նվազում են արձանագրել. Երևանում դրանք ընդհանրապես չեն հայտնաբերվել, իսկ մարզերում եղել են շատ քիչ, եթե հաշվի առնենք հատկապես շաբաթ-կիրակի օրերին արձանագրվող հոսքը դեպի հանգստյան տներ: Խախտումները հիմնականում վերաբերում են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացմանը, բոլոր նախատեսված վայրերում փակվող աղբամանների և ձեռքերի ախտահանման միջոցների բացակայությանը:

Այսօր հանրապետությունում 24 ժամով կասեցվել է ընդամենը 3 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար. ՍԱՏՄ-ն հետմուտ է լինելու դրանց պահպամանն ամենուր:

 
 
 

  • Կիսվել: