երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել հանրային սննդի կետերում, սննդամթերքի արտադրություններում

ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել հանրային սննդի կետերում, սննդամթերքի արտադրություններում

Հունվարի 10-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության 32 հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում (Երևանում` 17, Արարատ՝ 3, Վայոց Ձոր՝ 7, Գեղարունիք՝ 5):

Երևանում և Արարատի մարզում գործող սննդի շղթայի մեկական կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 
 

  • Կիսվել: