երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՍԱՏՄ-ի կողմից վերահսկվելու է նաև առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեությունը

ՍԱՏՄ-ի կողմից վերահսկվելու է նաև առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեությունը

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն իրականացրել է կորոնավիրուսի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ` իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին և սննդամթերքի արտադրություններին տարածվել են ուղեցույցներ, որոնց կատարմանը մարմինը հետամուտ է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ վերահսկվելու է նաև առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների գործունեությունը:

«Այս ընթացքում մենք աշխատում ենք տուգանքներ չկիրառել, միակ տուգանքը, որ կիրառում ենք,  աշխատանքի գործունեության կասեցումն է: Այս ընթացքում եղել է միայն մեկ դեպք, որ կասեցրել ենք գործունեությունը, մինչև բոլոր ցուցումները իրականացվեն և խախտումները վերացվեն: Բացի այդ, տնտեսվարողներն ավելի շատ վախենում են հանրայնացումից, քան մեր կողմից սահմանված առավելագույն 300 000 դրամ տուգանքից»,- հավելեց ՍԱՏՄ ղեկավարը:

Նա նաև տեղեկացրեց, որ գրեթե բոլոր մեծ արտադրամասերն ամենօրյա ռեժիմով ուղարկում են իրենց կողմից ախտահաման միջոցառումների ֆոտո և տեսանյութեր:

  • Կիսվել: