երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Սասնա ծռերը» ՀԾԿՀ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

«Սասնա ծռերը» ՀԾԿՀ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել

Այսօր «Սասնա ծռերի» անդամներից մի քանի հոգի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում. նրանք պահանջում էին ՀԾԿՀ-ից վերանայել ապրիլի 22-ի որոշումը:

Ակցիայի մասնակիցները հանձնաժողովին հորդորում էին փոխել, իրենց խոսքով, ՛՛հակապետական, ապազգային՛՛ որոշումը եւ ՀՀ քաղաքացուն տալ հնարավորություն կոմունալ վճարումների կուտակված պարտքը մարել հաջորդ ամիսներին՝ արտակարգ դրության ավարտից հետո: «Մինչեւ արտակարգ դրության ավարտը կոչ ենք անում չվճարել ՀԷՑ-ին եւ «Գազպրոմ Արմենիա»-ին: Արտակարգ դրության պայմաններում պահանջել կոմունալների վարձավճարներ չաշխատող քաղաքացիներից՝ լկտիություն եւ անբարոյականություն է։ Կոչ եմ անում՝ չվճարել հոսանքի եւ գազի վարձավճարները, մինչեւ արտակարգ դրության ավարտը»,-նշեց նրանցից մեկը։

Բողոքի ցույցի մասնակիցնեի խոսքով՝ եթե քաղաքացին արտակարգ դրության պայմաններում չի կարող աշխատել, հետեւաբար եւ չի կարող վճարել կոմունալ վարձերը. «ՀԾԿՀ-ն ապրիլի 22-ի կայացրած որոշումը պետք է չեղարկի։ Դա ապազգային եւ դավադիր որոշում է։ Եթե դուք ասում եք, թե ապրիլի 22-ից չկա ֆորսմաժորային իրավիճակ ՀՀ-ում, ես ասում եմ, որ կա ֆորսմաժորային իրավիճակ։ Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիները չունենալով աշխատելու հնարավորություն, բնականաբար, չունի նաեւ վճարելու հնարավորություն»։

Ոստիկանները մոտեցան ցուցարարներին և հայտնեցին, որ բողոքի ակցիաները, պարետի որոշմամբ, արգելված են:

  • Կիսվել: