շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Սանոսյանն ասաց` երբ ամբողջությամբ պատրաստ կլինի Կոռնիձոր–Տեղ ճանապարհը

Սանոսյանն ասաց` երբ ամբողջությամբ պատրաստ կլինի Կոռնիձոր–Տեղ ճանապարհը

ՀՀ Սյունիքի մարզում Կոռնիձոր–Տեղ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսի վերջին։ Այս մասին ԱԺ–ում կառավարության 2022 թվականի կատարողականը ներկայացնելիս ասաց ՀՀ տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Ճանապարհը դեռ լրիվ պատրաստ չէ։ Ամբողջությամբ այն պատրաստ կլինի մայիսի վերջին։ Նախատեսված է եռաշերտ ասֆալտ, հենապատերի, ջրահեռացման համակարգերի մասով և շատ այլ առումներով դեռ անելիքներ կան»,– նշեց Սանոսյանը։

Նշենք, որ Կոռնիձորի ճանապարհն ապրիլի 1-ի դրությամբ երթևեկելի է դարձել։

  • Կիսվել: