ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սահմանամերձ համայնքներում մանկապարտեզների կառուցման մեջ պետության  մասնաբաժինը հասցրել ենք 85%-ի․ ՏԿԵ նախարար

Սահմանամերձ համայնքներում մանկապարտեզների կառուցման մեջ պետության մասնաբաժինը հասցրել ենք 85%-ի․ ՏԿԵ նախարար

«Սուբվենցիոն ծրագրերը տարեց տարի շարունակում են  հսկայական դերակատարում ունենալ մեր համայնքներում՝ ենթակառուցվածքների ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Կառավարությունը հանձնառություն ունի,որ եթե  համայնքը ցանկանում է իր տիրույթում որևէ ենթակառուցվածք բարելավել, ապա պետությունը մասնակցություն կունենա  և, ըստ առաջնահերթության, այդ մասնակցության տոկոսները տարբեր են։

Ամեն տարի փորձում ենք սուբվենիցոն կարգում փոփոխություններ իրականացնել։ Առաջնային ոլորտներում կառավարության մասնաբաժինը մեծացնելով  փորձում ենք ավելի խրախուսել, որ համայնքի ավագանիները նման առաջնահերթ ծրագրերին ուշադրություն դարձնեն և նման հայտեր ուղարկեն»,- ԱԺ-ում  «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն  այս մասին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հանրապետությունում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։

Նախարարի խոսքով՝ առաջնահերթ ոլորտներում սուբվենցիոն ծրագրերի լավ օրինակը մանկապարտեզների կառուցումն է, որտեղ կառավարության մասնաբաժինը բավականին մեծ է․ «Մեզ համար թիրախային է մանակապարտեզների կառուցումը, մենք կառավարության մասնաբաժինը սուբվենցիոն ծրագրերում հասցրեցինք 70 տոկոսի, սահմանամերձ համայնքներում՝ 85 տոկոսի»։ 

  • Կիսվել: