չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիները կարող են կառուցել իրենց սեփական տունը՝ պետական ֆինանսավորմամբ

Սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիները կարող են կառուցել իրենց սեփական տունը՝ պետական ֆինանսավորմամբ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարույթունը հայտնում է, որ սահմանամերձ գյուղական բնակավայրերում քաղաքացիներն այսուհետ կարող են կառուցել իրենց սեփական տունը՝ պետական ֆինանսավորմամբ։
 
Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար։
 
Նշվում է, որ ծրագրի մասին հետաքրքրող հարցերը կարող են գրել ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանությունների բաժնում մինչև մայիսի 19-ը․ ԱՍՀ նախարարությունը կպատասխանի դրանց՝ հարց քաղաքացուց շարքի շրջանակում։
 

  • Կիսվել: