հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Նինոծմինդա» մաքսային անցակետի բացման արարողությանը

Ռուստամ Բադասյանը մասնակցել է «Նինոծմինդա» մաքսային անցակետի բացման արարողությանը

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մասնակցել է հայ-վրացական սահմանի՝ «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողությանը:

«Հայաստանի և Վրաստանի միջև կառուցողական գործընկերությունը ներառում է միջպետական կապերի բազմաթիվ կարևոր ուղղություններ, այդ թվում՝ մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը:

Այս համատեքստում մեծապես կարևորում եմ հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաև տարանցիկ կարողությունների զարգացման կարևոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սև ծովին կապող ճանապարհին։

Կարևորում եմ երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նորաբաց անցակետի լիարժեք գործարկման ճանապարհին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը: 

  • Կիսվել: