հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսական գազի գինը Հայաստանի համար ձմռանը չի թանկանա։ Մհեր Գրիգորյան

Ռուսական գազի գինը Հայաստանի համար ձմռանը չի թանկանա։ Մհեր Գրիգորյան

Ձմեռային ամիսներին ռուսական գազը Հայաստանի համար ըստ ամենայնի չի թանկանա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցություններին:

Սակայն ըստ նրա ապագայի համար բանակցությունները կշարունակվեն։ "Պետք է փորձենք այնպես անել, որ ընդհանրապես չթանկանա"-ասաց նա: Գրիգորյանը կարծում է,դա իրատեսական է: «Հնարավոր է գտնել մեկ բաղադրիչ, որ չհանգեցնի թանկացման»,-ասաց նա:

Անդրադառնալով ռուս գործընկերների համար Իրանի հետ համագործակցությունը քաղաքական խնդիր համարելուն՝ նա նկատեց. «Ես կարծում եմ, որ պետք չէ այդ հարցը քաղաքականացնել, նման խնդիր չկա, ի վերջո տարածաշրջանում պետք է լինի էներգետիկ համակարգերի որոշակի գործառնական ինտեգրացիա, և այդ շրջանակում համագործակցությունը, կարծում եմ, որ լրիվ բնականոն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռ երեկ PrimeNews-ը հղում անելով ռուսական էներգետիկ շրջանակներում իր բարձրաստիճան աղբյուրի վրա գրել եր,որ ռուսական գազի գինը Հայաստանի համար չի թանկանա։ 

Ըստ աղբյուրի, այս որոշման կայացման մեջ իր մեծ ներդրումն է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ներկայումս հանդիսանում է «Зарубежнефть» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

Աղբյուրի հավաստմամբ՝ Կարապետյանը բանակցությունների  ժամանակ օգտագործել է ռուսական քաղաքական և էնէրգետիկ շրջանակներում իր ունեցած կապերը ՀՀ կառավարության ներկայացուցիչներին օգնելու համար այս հարցում հասնել դրական արդյունքի։

Նշենք, որ ամիսներ շարունակ ՀՀ և Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների միջև գազի սակագնի շուրջ բանակցություններ են ընթանում։ Ըստ մամուլի, խոսքը գնում էր սակագնի ընդհուպ մինչև 30% բարձրացման մասին։  

Հիշեցնենք, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար սահմանին վերանայվեց դեռ սույն թվականի հունվարի 1-ից՝ 1000 խմ-ի դիմաց $150 դառնալով $165։ Սակայն բնակչության համար սակագինը չփոխվեց։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: