շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական 4 ընկերությունների թույլատրել է կաթնամթերք մատակարարել Ռուսաստան

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական 4 ընկերությունների թույլատրել է կաթնամթերք մատակարարել Ռուսաստան

Ապրիլի 22-ին «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը բանակցություններ է վարել Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի հետ, հայտնում են «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ իրավասու գերատեսչությունների ղեկավարները Հայաստանից Ռուսաստան միրգ-բանջարեղենի մատակարարումների զգալի աճ են արձանագրել։

Այսպես՝ ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից  ՌԴ է ներկրվել է 20,8 հազար տոննա ապրանք, ինչը 1,9 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երբ ներկրվել էր 11 հազար տոննա։ Հայաստանը Ռուսաստան է ներմուծում հիմնականում խաղող, լոլիկ և վարունգ։

Հաշվի առնելով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ «Ռոսսելխոզնադզոր»-ն ապրիլի 22-ից հայկական 4 ընկերությունների, դրանց թվում՝ «Լուլա» ՍՊԸ-ին, «Էկոտավուշ» ՍՊԸ-ին, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվին և «Գոլդեն Գաթ» ՓԲԸ-ին, թույլատրել է կաթնամթերք մատակարարել Ռուսաստան։

Երկխոսության ավարտին Սերգեյ Դանկվերտը և Արմեն Հայրապետյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ և վերահաստատել՝ համագործակցությունն առաջընթաց տեմպով զարգացնելու իրենց մտադրությունը։

  • Կիսվել: