երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց. Քննարկվել է զբոսաշրջային հոսքերի կառավարման հարցը

Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց. Քննարկվել է զբոսաշրջային հոսքերի կառավարման հարցը

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում է: Նախարարի պաշտոնակատարն այցի շրջանակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների և արգելոցի տեղամասերի պետերի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը շրջել է տարածքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու պահպանման ռեժիմի առանձնահատկություններին: Քննարկվել են նոր մշակված տուրիստական բաղադրիչի զարգացման, զբոսաշրջային հոսքերի կառավարման, ինչպես նաև հրդեհաշիջման նյութերի և համապատասխան կապի միջոցների առկայության հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև արգելոցի ենթակայության տակ գտնվող տարածքների կադաստրային շտկումների խնդրին: Նախարարի պաշտոնակատարը շնորհակալագրեր է հանձնել ՊՈԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթներ առաջ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին:

  • Կիսվել: