շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռոբերտ Խաչատրյանը Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպմանը կարևորել է Ռուսաստանի հետ երկկողմ փոխգործակցության խորացումը

Ռոբերտ Խաչատրյանը Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպմանը կարևորել է Ռուսաստանի հետ երկկողմ փոխգործակցության խորացումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: 
 
Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԲՏԱ նախարարություն՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, ընդգծել Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ փոխգործակցության խորացման կարևորությունը:
 
 
Միխայիլ Շվիդկոյը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, անդրադարձել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, բիզնես ծրագրերի իրականացման, հայկական և ռուսական ՏՏ ոլորտի ընկերությունների փոխգործակցության, համատեղ մասնագիտական հարթակների ստեղծման հնարավորություններին:
 
Ռոբերտ Խաչատրյանը և Միխայիլ Շվիդկոյը մտքեր են փոխանակել նաև տիեզերական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սոցիալական հարթակների և այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների շուրջ, պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել ոլորտային համագործակցությունն ընդլայնելու համար:

  • Կիսվել: