ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում

Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի (ZIF Berlin) գործադիր տնօրեն դոկտոր Աստրիդ Իրգանգի հետ՝ քննարկելու առաքելության մանդատը և գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև գերմանացի փորձագետների նշանակումը առաքելությունում: Այդ մասին տեղեկացրել են առաքելությունից։

«Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով: Շատ շնորհակալություն, Գերմանիա»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում։

  • Կիսվել: